ՀՀԿ-ականները նեղսրտած են. ՀԺ
«Այս երկուշաբթի մեկնարկած խորհրդարանի արտահերթ նիստը կշարունակվի մինչև ուրբաթ։ Հանրապետական պատգամավորները բավական նեղսրտած են այս հանգամանքից»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
«Բանն այն է, որ արտահերթի օրակարգում մոտ 3 տասնյակ օրինագծեր են կուտակվել, որոնք պետք է ընդունվեն, սակայն մեծամասնությունը չի հասցնում գործը։ Որպեսզի քննարկումը մի փոքր արագ անցնի, հանրապետականները ստիպված են հարցեր չտալ զեկուցողներին և հրաժարվել ելույթներից։ Դա էլ իր հերթին նոր տհաճություն է պատճառում ՀՀԿ-ականներին, քանի որ այդկերպ ստիպված են լինում ԱԺ ամբիոնը շարունակ զիջել ոչ իշխանական ուժերին»։
Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։