Հովիկ Աբրահամյանը չի մոռացել հին «աբիդաները», այդ թվում՝ Վլադիմիր Գասպարյանի որոշ «արարքներ». «Հրապարակ»
«Չնայած իշխանությունը հույսեր է փայփայում, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը շտկելու է իրավիճակը և մեղմելու է օլիգարխների ու ընդդիմության դժգոհությունը, սակայն բոլորը գիտակցում են, որ Հովիկ Աբրահամյանի անձը միանշանակ չի ընկալվում անգամ կառավարության ներսում»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
«Ճիշտ է` կառավարություն է վերադարձել հին գվարդիան, սակայն ոչ բոլորի հետ են վարչապետի հարաբերությունները փայլուն. հնուց եկած «աբիդաներ» կան կուտակված:
Օրինակ, Երվանդ Զախարյանի Երևանի քաղաքապետ եղած ժամանակ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկացել է, որ Երվանդ Զախարյանը սեփականաշնորհի-իրեն տրամադրի «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի տարածքը՝ հյուրանոց կառուցելու համար:
Երվանդ Զախարյանը չի համաձայնել, ասել է` նախագահին (Քոչարյանին) ասա, Հովիկը չի ցանկացել: Աբրահամյանը թերևս չի մոռացել նաև Վովա Գասպարյանի որոշ «արարքներ»: Օրինակ այն, որ Տիգրան Սարգսյանին պաշտպանելու համար վերջինս Կիպրոսում օֆշորային կազմակերպություն էր ստեղծել՝ մեռյալ հոգիների հիմնադրմամբ և «Մկների ժողով» անունով»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։