Տավուշի մարզպետը կտեղափոխվի Երևան. «Առավոտ»
«Երեկ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակազմի հետ»,- գրում է «Առավոտ» թերթը՝ ավելացնելով.
«Մեր տեղեկություններով՝ Արմեն Ղուլարյանը աշխատանքի է տեղափոխվում Երևան՝ որպես քաղաքաշինության փոխնախարար կամ անշարժ գույքի կադաստրի պետական ծառայության պետ:
Հավաստի տեղեկություններով՝ արդեն այս շաբաթ Տավուշի մարզպետ է նշանակվելու ՀՀԿ Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության ղեկավար, Աժ նախկին պատգամավոր Հովիկ Աբովյանը, որը ներկայումս զբաղեցնում է Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետի պաշտոնը»։
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։