Չհայտարարված հեղափոխություն Երևանում. ՀԺ

«Երեկ ահազանգ ստացանք, որ Երևանի Լենինգրադյան փողոցը Ադմիրալ Իսակովի փողոցին միացնող նորակառույց ճանապարհի սկզբնամասում հեղափոխական բարիկադներ են կառուցվել»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Ըստ մեզ ահազանգածների, բարիկադները կառուցվել են ուկրաինական Մայդանի նմանությամբ, կազմված են բետոնե կոնստրուկցիաներից և պաշտպանված են անվադողերով:

Բարիկադների ետևում, սակայն, մարդիկ չեն եղել, չեն եղել դրոշներ և տարբերանշաններ, քաղաքական կարգախոսներ, ինչպես նաև անվադողերը այրված չեն եղել: Մոտակայքում չի գտնվել որևէ մեկը, որ բացատրություններ տա տեղի ունեցածի մասին:

Մեր թղթակցի դեպքի վայրում գտնվելու ընթացքում մոտակայքով անցել են ոստիկանական երկու մեքենաներ, որոնք, սակայն, բացարձակապես անտարբեր են գտնվել բարիկադների նկատմամբ:

Երեկ մեր թղթակիցը այս հարցով դիմել է բազմաթիվ քաղաքագետների, բայց նրանք կտրականապես հրաժարվել են մեկնաբանել բարիկադներ հայտնվելու փաստը: Քաղաքագետներից մեկը, սակայն, ով խնդրել է չհրապարակել իր անունը, ասել է, որ պատմությանը և քաղաքագիտությանը նման դեպքեր հայտնի են, եւ գիտության մեջ այս երեւույթը կոչվում է «Չհայտարարված հեղափոխություն»»։

Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս