
«Գնացեք Հովիկի մոտ». Սերժ Սարգսյանը առանձնատան դիմաց խմբված ցուցարարներին չի ընդունել (տեսանյութ). ԳԱԼԱ

Այսօր վաղ առավոտյան մայրաքաղաքի Բուզանդ փողոցի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել նախագահական առանձնատան դիմաց՝ պահանջով, որպեսզի իրենց ընդունի Սերժ Սարգսյանը:
Բնակիչները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել են, որ իրենց խնդիրը առկա է շուրջ տասը տարի, իսկ պատասխանատուները հրաժարվում են լուծում տալ: Խնդիրն այն է, որ տարիներ առաջ կառավարության համապատասխան որոշմամբ այդ մարդկանց տարածքը պետության կողմից ճանաչվել է գերակա շահ եւ օտարվել, իսկ ապրողներին խոստացվել է կարճ ժամկետում նոր բնակարանատեղի հատկացնել: «Սակայն մինչեւ այսօր մեր խնդիրը լուծում չի ստանում, բոլորին դիմել ենք, բայց անօգուտ»,- ասել են բողոքի ակցիայի մասնակիցները:
Մանրամասներն` այստեղ