Բաժիններ՝

Ինչպես ընտրել տղամարդու ժամացույց

Ժամանակակից աշխարհում ձեռքի ժամացույցն ընկալվում է ոչ այնքան որպես ժամանակը ցույց տվող սարք, այլ որպես ոճային աքսեսուար, որը խոսում է դրա տիրոջ ճաշակի և սոցիալական կարգավիճակի մասին։ Ժամացույցը կարող է շատ բան պատմել մարդու մասին։ Տհաճ իրավիճակներում չհայտնվելու համար հարկավոր է իմանալ՝ ինչպես ընտրել ձեռքի ժամացույց։

Ժամացույց ընտրելուց առաջ նախ հարկավոր է կողմնորոշվել՝ ինչի՞ համար է այն պետք գալու։ Այն պետք է լրացնի գործարար հագուկա՞պը, թե՞ պարզապես լինելու է ոճային պերճանքի առարկա։ Այն նախատեսված է լինելու սպորտով զբաղվելու համա՞ր, թե՞ պետք է ընդգծի տիրոջ կարգավիճակի լրջությունը։

Մյուս կարևոր հանգամանքը գինն է։ Բրենդի ճանաչվածությունն ու որակը էժան չեն։ Իսկ եթե ժամացույցը նախատեսված է բարձրաշխարհիկ հասարակության մեջ ներկայանալու համար, ապա պետք է պատրաստ լինեք վճարել մեծ գումարներ։ Ամենահեղինակավորը համարվում են շվեյցարական բրենդերը, ինչպես օրինակ՝ Ulysse Nardin-ը, Rolex-ը, Rado-ն կամ Patek Philippe-ը։ Այնպես որ, որ ժամացույցն ընտրելու հարցը այս դեպքում դառնում է՝ ո՞ր շվեյցարական ժամացույցը ընտրել։

jam-02
Իսկ դրա համար նախ հարկավոր է համոզվել, որ ժամացույցը իրոք հավաքվել է շվեյցարական մանուֆակտուրաներում։ Ինչպե՞ս համոզվել։ Գլխավոր ապացույցը ժամացույցի կորպուսի ետևի մասում կատարված գրառումն է՝ SwissMade կամ պարզապես Swiss: Իսկական շվեյցարական ժամացույցների հետ միասին տրվում է նաև հատուկ հավաստագիր առ այն, որ մեխանիզմը հավաքված է հենց Շվեյցարիայում, և արտադրության վերահսկողությունը իրականացվել է շվեյցարացի վարպետների կողմից։

jam-03
Չնայած բարձր գնին՝ հեղինակավոր շվեյցարական ժամացույցների նկատմամբ պահանջարկը շատ մեծ է, և հաճախ անտեղյակ մարդկանց իրական բրենդի փոխարեն վաճառում են կեղծ ժամացույցներ։

Ի դեպ, կեղծված բրենդը կարելի է տարբերելո SwissQuartz, SwissMovement և նման տիպի այլ գրառումների միջոցով։ Շվեյցարական բրենդերից յուրաքանչյուրը մասնագիտացած է կոնկրետ ուղղությամբ և շեշտը դնում է կոնկրետ ֆունկցիաների վրա՝ ջրադիմացկունություն, ճշգրտություն, տուրբիյոն (մեխանիզմ, որը կոմպենսացնում է Երկրի ձգողականության ուժը), աշխատելու ժամանակը, օրացույցը կամ հեղինակային դիզայնը։

Երբ ընտրել եք բրենդն ու մոդելը, հաջորդ քայլն է՝ որոշել, թե որտեղից գնել ժամացույցը։ Անկասկած, ընտրության, գնի և սպասարկման լավագույն տարբերակը ֆիրմային բուտիկներն են կամ մուլտիբրենդային ժամացույցի խանութները։

jam-04

Իհարկե, ցավալի է, որ ոչ բոլորին է վիճակված ունենալ թանկարժեք ժամացույցներ։ Սակայն ավելի լավ է չունենալ, քան կրել կեղծը։ Ժամացույցներից տեղյակ մարդիկ անմիջապես կբացահայտեն կեղծիքը՝ փայլեցման որակից, ծուռտիկ սլաքներից, անգամ՝ ժամացույցի ձայնի ուժգնությունից։

Սակայն թանկարժեք ժամացույցի սիրահարներին, ովքեր բավականին գումար չունեն, առաջարկվում է մեկ այլ տարբերակ՝ օրիգինալ ժամացույցների պատճենները։ Դրանց ընդունված է անվանել ռեպլիկներ։ Ռեպլիկները վաճառվում են միանգամայն օրինական հիմունքներով, դրանք կարելի է ձեռք բերել ինտերնետ-խանութների միջոցով, օրինակ՝ Imidge-ում:

jam-replik

Օրինակ, հանրահայտ Breguet կամ Rolex տղամարդու ժամացույցներ հնարավոր է ձեռք բերել 150-200 դոլարով։ Ժամացույցների որակը բավականին բարձր է, դրանք սովորաբար հավաքվում են Ավստրիայում կամ Շվեյցարիայում, և արտաքին դիազնով ու դետալներով չեն տարբերվում օրիգինալներից։ Դրանց հետ տրվում է նաև 10 տարվա երաշխիք։

Ըստ Luxlux.net

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս