Վրաստանում ոստիկանությունը ձերբակալել է 13 ցուցարարի

Վրաստանում ոստիկանությունը ձերբակալել է նախօրեին մայրաքաղաք Թբիլիսիում կայացած բողոքի ակցիայի 13 մասնակցի։ Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։ Նոյեմբերի 19-ի երեկոյան մի քանի հարյուր ցուցարարներ հաբաքվել են Թբիլիսիի կենտրոնում։

Ոստիկանությունը թույլ չի տվել նրանց փակել փողոցի երթևեկելի հատվածը։ Ցուցարարները երթով շարժվել են Ռուսթավելի պողոտային հարակից փողոցներով։ Ոստիկանությունը, հետևելով ցուցարարներին, սկսել են նրանց ուղղորդել դեպի մայթեզր, ինչի ժամանակ էլ կողմերի միջև վեճ է սկսվեց։ Կատարվածի հետևանքով ոստիկանները սկսել են ձերբակալություններ իրականացնել։

Ներքին գործերի նախարարությունը կոչ է արել քաղաքացիներին զերծ մնալ անօրինական գործողություններից, հակառակ դեպքում գերատեսչությունը կձեռնարկի համապատասխան միջոցներ։

Տեսանյութեր

Լրահոս