Բաժիններ՝

Չեխիայում գնացքների բախման հետևանքով մի քանի տասնյակ մարդ է վիրավորվել

Չեխիայի հարավում երկու ուղևորատար գնացքի բախման հետևանքով շուրջ 40 մարդ թեթև, իսկ հինգը ծանր վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Բոլոր ուղևորները գնացքներից տարհանվել են։ Գնացքների բախումը տեղի է ունեցել Հարավային Չեխիայի Չեսկե Բուդեյովիցե խոշորագույն քաղաքի շրջանում։

Տրանսպորտի նախարար Մարտին Կուպկան հայտնել է, որ թեպետ հետաքննությունը դեռ ընթանում է, բայց ամենայն հավանականությամբ բախումը տեղի է ունեցել, քանի որ գնացքներից մեկը չի տեսել կանգնելու ազդանշանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս