Բաժիններ՝

Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով մոտ հազար մարդ են տարհանել

Ինդոնեզիայի իշխանությունները երկրի ամենաբարձր գագաթներից մեկի՝ Սեմերու հրաբխի ժայթքումից հետո նոյեմբերի 20-ին տարհանել են ավելի քան 900 մարդու և աշխատում են 170 լեռնագնացների անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Նոյեմբերի 19-ին հրաբուխը ժայթքել է 10 անգամ՝ 13 կմ բարձրությամբ լավա և քարեր արտանետելով։ Սեմերուի ազգային պարկի պաշտոնյա Սեպտի Վարդանին հայտնել է, որ լեռնագնացները գիշերը մնացել են լճափնյա ճամբարային տարածքում՝ հրաբխի ստորոտում՝ խառնարանից մոտ 6.4 կմ հեռավորության վրա, բայց այժմ նրանց օգնություն են ցուցաբերում անվտանգ վայր հասնելու համար։

Բոլոր լեռնագնացներն իրենց ուղեկցորդների հետ անվտանգ են։Սեմերուի վերջին խոշոր ժայթքումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ զոհվել էր առնվազն 51 մարդ, իսկ մոտակա գյուղերը ծածկվել էին մոխրով։

Սեյսմիկ ակտիվ գոտում գտնվող Ինդոնեզիայում կա 130 գործող հրաբուխ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս