Ուկրաինան հայտնել է ռուսական հարձակման հետևանքով առնվազն 26 քաղաքացիական անձի զոհվելու մասին
Ուկրաինայի արևմտյան Տերնոպոլ քաղաքում Ռուսաստանի կողմից իրականացված դրոնային և հրթռիային ահրաձկումների հետևանքով առնվազն 26 քաղաքացիական անձ է մահացել, այդ թվում և երեք երեխա։
Այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։
Նա նշել է, որ հարձակման հետևանքով թիրախավորվել է բնակելի շենք, վիրավորվել է մոտ 100 մարդ, որոնց շարքում 18-ը երեխաներ են։ Ռուսական հարձակման հետևանքով տուժել են նաև Լվով և Իվանո-Ֆրանկիվսկ շրջանները, իսկ Խարկովում վիրավորվել է ավելի քան 30 մարդ։
Ուկրաինական կողմը հայտնել է ռուսական 476 դրոններից 442-ը, ինչպես նաև արձակված 48 հրթիռներից 41-ը ոչնչացնելու մասին։
Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նախորդ գիշեր երկրի տարբեր շրջաններում ոչնչացրել է ուկրաինական 65 անօդաչու թռչող սարք։

