Վիետնամում հեղեղումների պատճառով աճել է զոհերի թիվը․ կան անհետ կորածներ
Վիետնամի կենտրոնական հատվածներում հորդառատ անձրևների ու դրանց հետևանքով ի հայտ եկած հեղեղումների և սողանքների պատճառով զոհերի թիվը հասել է 16-ի։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Անձրևի տեղումները վերջին 3 օրերի ընթացքում գերազանցել են 1500 մմ-ը։ Տարածաշրջանը, որն ամենաշատն է տուժել եղանակային պայմաններից, հայտնի է սուրճի արտադրությամբ։ Հեղեղումների ու սողանքների պատճառով հինգ մարդ անհետ կորած է համարվում։ Կառավարության աղետների կառավարման գործակալությունից հայտնել են, որ հեղեղվել է շուրջ 43,000 տուն և ավելի քան 10,000 հեկտար մշակաբույսեր։
Պետական լրատվական գործակալության հրապարակած լուսանկարներում երևում է, թե ինչպես են հարյուրավոր բնակիչներ, այդ թվում և երեխաներ, նստած հեղեղված տների տանիքներին՝ սպասելով օգնության։

