Լիտվան վերսկսել է Բելառուսի հետ սահմանի անցակետերի աշխատանքը
Լիտվական կողմը վերսկսել է Բելառուսի հետ սահմանի երկու անցակետերի աշխատանքը:
Այդ մասին հաղորդել է BelTA գործակալությունը:
«Բենիակոնի» անցակետում սահմանն անցել են առաջին տրանսպորտայիյն միջոցները: Նաև սկսել է աշխատել «Կամեննի Լոգ» անցակետը:
Բելառուսի Պետական սահմանային կոմիտեից հիշեցրել են, որ Եվրամիության հետ սահմանին գործում է վեց անցակետ՝ չորսը՝ Լեհաստանի, երկուսը՝ Լիտվայի և մեկը՝ Լատվիայի հետ սահմանին։
Հոկտեմբերի 29-ին Լիտվան միակողմանի կարգով մեկ ամսով փակել էր Բելառուսի հետ սահմանը՝ ծխախոտի արտադրանքի օդային մաքսանենգության դեմ պայքարելու համար, որը, Վիլնյուսի պնդմամբ, սպառնում էր քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը:
Ի պատասխան՝ Մինսկը կասեցրել էր լիտվական բեռնատարների անցումը սահմանով և կարգադրել էր դրանք տանել վճարովի կայանատեղիներ: Դրա հետևանքով ավելի քան 1 000 լիտվական բեռնատարներ մնացել էին Բելառուսում:

