ՀՀԿ-ն վառելու կուսակցություն է. բողոքում են Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչները (տեսանյութ)
Հյուսիսային պողոտայի կառուցումից տուժած բնակիչներն այսօր կառավարության շենքի առջև բողքի ակցիա անցկացրին: Ակցիայի մասնակից Քնար Առաքելյանը 168.am-ին հայտնեց, որ արդեն 10 տարի պայքարում են, նախկինում կառավարությունից ոչ մի աջակցություն չեն ստացել, բայց նոր կառավարությունից էլ սպասելիքներ չունեն:
Նա բողոքեց նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանից, նրա որդի, ներկայիս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից, էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Երվանդ Զախարյանից, ով գործուն մասնակցություն է ունեցել Հյուսիսային պողոտայի տարածքի բնակիչների տեղահանության հարցում:
«ՀՀԿ-ն վառելու կուսակցություն է»,- ասաց Քնար Առաքելյանը՝ հավելելով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ևս օլիգարխ է, առաջին օրվանից կեղծել է ընտրությունները և ոչ մի սպասելիք չեն կարող ունենալ նրանից:
Մանրամասները՝ տեսանյութում