Ռուսաստանը պլանավորում է Լուսնի գաղութացմանը ձեռնամուխ լինել 2030 թվականին
Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանը պլանավորում է Լուսնի գաղութացմանը ձեռնամուխ լինել 2030 թվականին: Այդ մասին է վկայել թերթի տրամադրության տակ հայտնված Ռուսաստանի լուսնային ծրագիրը, որի նպատակն է դարի կեսին Լուսնի վրա ստեղծել բնակելի բազա և լուսնային հարթակ՝ Երկրի բնական արբանյակում օգտակար հանածոներ արդյունահանելու համար:
Այդ հայեցակարգի մշակմանը մասնակցել են Ռուսաստանի ԳԱԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտը և մի շարք այլ ինստիտուտներ: Հայտնի է, որ Լուսնի տարածքում առկա են ալյումին, երկաթ, տիտան, հազադեպ հանդիպող մետաղներ և այլն: Հայեցակարգի մշակողները Լուսնի յուրացման աշխատանքները մինչև 2040 թվականը բաժանել են երեք փուլի՝ 2016-2025, 2028-2030, 2030-2040: