
Հաջորդ տարվա «Երվրատեսիլը» Հայաստանում տեսնելու սպասելիքով

«Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ի կատարումը դրական է գնահատվել ինչպես հայ, այնպես էլ եվրոպացի հանդիսատեսի կողմից: Սոցիալական ցանցերում գովասանական արտահայտությունները բազմաթիվ են:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, օրինակ, գրել է . «Հաջորդ տարվա «Երվրատեսիլը» Հայաստանում տեսնելու սպասելիքով. շնորհավորում եմ Արամ MP3-ին տպավորիչ ելույթի առիթով»: