Բաժիններ՝

ԼՂՀ վարչապետը հանդիպել է արգենտինահայ բարերաներին

Մայիսի 3-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների ուղեկցությամբ Արցախ ժամանած Արգենտինայի հայկական համայնքի մի խումբ անդամների: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ողջունելով հյուրերին` Ա. Հարությունյանը կարևորել է հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող ծրագրերը և Սփյուռքի մասնակցությունը Արցախի տնտեսության զարգացման գործում:

Արգենտինահայ բարերաները Արցախում իրականացվող ծրագրերին աջակցելու պատրաստակամություն են հայտնել և վարչապետին ներկայացրել Քարին տակում համայնքային կենտրոնի կառուցման և մարզադպրոցի վերանորգման իրենց մտադրության մասին: Վարչապետը ողջունել է բարերարների նախաձեռնությունը և հաջողություններ մաղթել նրանց:

Հանդիպմանը քննարկվել են ներդրումային մի շարք ծրագրեր ևս:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031