Բաժիններ՝

«Դոկտրինան» ներկայացրել է այս տարի պաշտպանական ու անվտանգության ոլորտներում Ադրբեջանի կորուստները

Oxu.az կայքի փոխանցմամբ՝ «Դոկտրինա» լրագրողական ռազմական հետազոտությունների կենտրոնի իրականացրած մոնիթորինգի համաձայն, այս տարի պաշտպանական ու անվտանգության ոլորտներում Ադրբեջանի կորուստները կազմել են 30 զինծառայող: 

«Դոկտրինայի» տնօրեն Ջասուր Սումերինլին հայտարարել է, որ հաշվետու ժամանակահատվածում վիրավորվել կամ վնասվածք է ստացել 40 զինծառայող: Սումերինլին ընդգծել է, որ մարտական պայմաններում զոհվել է 9 զինծառայող, որոնցից 6-ը՝ հայկական կողմից արձակված կրակոցների, իսկ մնացյալ 3-ը՝ ականների վրա պայթելու հետևանքով: 

Մնացյալ 21-ը ոչ մարտական կորուստներ են: 4 զինծառայող զոհվել է ավտովթարների հետևանքով, 1-ը՝ անհայտ պատճառներով, 3-ը՝ հիվանդություններից, 10 զինծառայող էլ ինքնասպանություն է գործել: Զոհված զինծառայողներից 26-ը բաժին են ընկել ՊՆ-ին, 3-ը՝ Արդարադատության նախարարությանը, 1-ը՝ Պետական սահմանային ծառայությունը:

Վիրավորների հետ կապված՝ Սումերինլին ընդգծել է, որ նրանցից 14-ը վիրավորվել է ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով (այդ թվում նաև անզգուշության պատճառով), 4 զինծառայող ինքնասպանության փորձ է կատարել, 5 զինծառայող վիրավորվել է հայկական կողմից արձակված կրակոցների հետևանքով, 8 զինծառայող պայթել է ականի վրա, 8 զինծառայող վիրավորվել է ավտովթարների հետևանքով, 1 զինծառայող էլ թունավորվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031