Խաչիկ Ասրյանը՝ Արագածոտնի մարզպե՞տ. «ՀԺ»
«Կառավարության նոր կաբինետի ձևավորումից հետո կսկսվի մարզպետների փոփոխությունը:
Այդ հարցն արդեն ակտիվորեն քննարկվում է իշխանական կուլիսներում։ Բացառված չէ, որ նոր մարզպետների շարքում ևս ի հայտ գան ուշագրավ կերպարներ»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
«Ըստ մեր տեղեկությունների, քննարկվում է սպորտի փոխնախարար Խաչիկ Ասրյանին Արագածոտնի մարզպետ նշանակելու հարցը։ Մեր տեղեկություններով, վերջինս աշխատում է ամեն ինչ անել, որ այս հնարավորությունը մամուլում չքննարկվի` փոզմիշ չլինելու համար։
Լուրեր կան, որ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը փորձում է նշանակվել Կոտայքի մարզպետ»։
Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։