Բաժիններ՝

Իրաքի վարչապետը վստահ է, որ խորհրդարանական ընտրություններում կհաղթի իր բլոկը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին այսօր վստահություն է հայտնել, որ երկրում անցկացվող խորհրդարանական ընտրություններում հաղթելու է իր բլոկը:

Քվեարկությանը մասնակցելուց հետո Մալիքին հայտարարել է. «Մեր հաղթանակն անկասկած է, սակայն մենք սպասում ենք արդյունքներին, որպեսզի տեսնենք մեր հաղթանակի մասշտաբները»: Փորձագետներն ավելի վաղ կանխատեսել են, որ ընտրություններից հետո Իրաքի քաղաքական արենայում չեն սպասվում լուրջ փոփոխություններ:

Քվեարկությունը մեկնարկել է տեղական ժամանակով ժամը 07.00-ին և տևելու է մինչև 18.00-ը: Իրաքի երկպալատ խորհրդարանի 328 պատգմավորական մանդատի համար պայքարելու է 277 քաղաքական կուսակցություն ու շարժում ներկայացնող 9039 թեկնածու: Ընտրելու իրավունք ունի մոտ 20 միլիոն մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930