
2014 թվականի առաջին եռամսյակին Թուրքիայի զբոսաշրջային եկամուտները կազմել են գրեթե 5 միլիարդ դոլար

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականի առաջին եռամսյակին Թուրքիայի զբոսաշրջային եկամուտներն աճել են 3.4 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ և կազմել են 4 միլիարդ 807 միլիոն 836 հազար դոլար:
Այս մասին են վկայել Թուրքիայի Վիճակագրական վարչության (TÜİK) տվյալները: Դրանց համաձայն, Թուրքիա ժամանած զբոսաշրջիկների 76.2 տոկոսը կազմել են օտարազգիները, իսկ 23.8 տոկոսը՝ երկրի սահմաններից դուրս ապրող թուրքերը: Թուրքիա ժամանած այցելուների քանակն աճել է 6.1 տոկոսով՝ կազմելով 5.065.759 մարդ:
Հիշեցնենք, որ վերջին 10 տարում (2004-2013) Թուրքիան զբոսաշրջությունից վաստակել է ավելի քան 240 միլիարդ դոլար: