Բաժիններ՝

Վերջին 10 տարում Թուրքիան զբոսաշրջությունից վաստակել է ավելի քան 240 միլիարդ դոլար

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան վերջին 10 տարվա ընթացքում զբոսաշրջությունից վաստակել է 241.7 միլիարդ դոլար: Նախորդ տարի զբոսաշրջությունից ստացված եկամտի չափն առաջին անգամ գերազանցել է 30 միլիարդ դոլարի սահմանագիծը՝ հասնելով 32.310.424.000 դոլարի:

Ստացվում է, որ 2013 թվականին Թուրքիան զբոսաշրջությունից միջին հաշվով օրական ստացել է 88.5 միլիոն դոլար, իսկ մեկ ժամում՝ 3.7 միլիոն դոլար: Թուրքիայի վիճակագրական վարչության տվյալներով՝ վերջին 10 տարում (2004-2013 թվականներ) Թուրքիա է այցելել նրա բնակչությանը մոտ 4 անգամ գերազանցող մարդ՝ 302.6 միլիոն:

Հաշվետու ժամանակահատվածում Թուրքիան զբոսաշրջությունից ստացել է 241.778.836.000 դոլար: 2004 թվականին Թուրքիան զբոսաշրջային ոլորտից ստացել է 17.076.609.000 դոլար, 2005 թվականին՝ 20.322.111.000 դոլար, 2006 թվականին՝ 18.593.950.000 դոլար, 2007 թվականին՝ 20.942.501.000 դոլար, 2008 թվականին՝ 25.415.067.000 դոլար, 2009 թվականին՝ 25.064.481.000 դոլար, 2010 թվականին՝ 24.930.996.000 դոլար, 2011 թվականին՝ 28.115.694.000 դոլար, 2012 թվականին՝ 29.007.003.000 դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս