ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանը միտված ծրագրերին. Ուորլիք

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում հերթական գրառումն է կատարել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին.

«ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների միջև վստահության ու ըմբռնման ամրապնդմանն ուղղված ծրագրերին»: Սրանից առաջ էլ Ուորլիքը գրել է, որ անհամբերությամբ է սպասում մայիսին ԱՄՆ-ում տեղի հայ և ադրբեջանական համայնքների հետ հանդիպումներին:

Ուորլիքն ընդգծել էր, որ հայ համայնքի հետ հանդիպելու է Լոս Անջելեսում, իսկ ադրբեջանական համայնքի հետ՝ Հյուսթոնում: Այդ հանդիպումներում քննարկվելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Տեսանյութեր

Լրահոս