
Հարավային Կորեայի վարչապետը լաստանավի վթարի պատճառով հրաժարական է ներկայացրել

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ` Հարավային Կորեայի վարչապետ Չոն Խոն Վոնը հրաժարական է տվել` կապված «Սևոլ» լաստանավի խորտակումից հետո նրա գործողությունները մեծապես քննադատելու հետ:
Ապրիլի 16-ին «Սևոլ» ուղևորատար լաստանավը խորտակվել էր Հարավային Կորեայի հարավ-արևմտյան ծովափի մոտ: Լաստանավում գտնվել էր 477 մարդ: Ներկա դրությամբ այդ աղետի հետևանքով զոհերի քանակը հասել է 187-ի, իսկ ևս 115-ի ճակատագիրը մնում է անհայտ:
ԶԼՄ-ներն այդ լաստանավի աղետը որակել են որպես խաղաղ ժամանակ ժամանակակից Հարավային Կորեայի համար խոշորագույն աղետ: Չոն Խոն Վոնը հայտարարել է, որ փրկարարական աշխատանքների ժամանակ կառավարությունն արձագանքել է ոչ ադեկվատ ձևով, որով և հիասթափեցրել է հասարակությանը:
Վոնը հավելել է, որ ստանձնում է տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը և հրաժարական է տալիս: