Կայունացման գործընթացը կընթանար ավելի արագ, եթե չլիներ Ռուսաստանի կողմից ագրեսիան:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում Թուրքիայի ունեցած դերակատարության մասին, անժխտելի համարեց այն փաստը, որ Թուրքիան և պատերազմի ժամանակ, և դրանից հետո բազմապիսի աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, ինչպես նաև փորձել տնտեսական շրջափակման միջոցով Հայաստանին պարտադրել Արցախի հարցում գնալ զիջումների:
Ապրիլի 23-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Լիտվայի պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
«Ես միանշանակ այդպես չէի ձևակերպի: Ավելի շուտ ՀՀԿ-ի կադրերին… եկեք այդպես ասենք, որովհետև այն ժամանակ էլ էր ՀՀԿ-ն իշխող կուսակցություն և հանդիսանում էր նախորդ նախագահի քաղաքական հենարանը: Այսինքն՝ այստեղ կադրերին այսպես տարանջատել՝ ճիշտ չէի համարի»:
Խոսքը գնում է անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, իսպաներենի, արաբերենի, ռուսերենի, արևմտահայերենի ու արևելահայերենի մասին:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:
«Բարգավաճ Հայաստանը» և անձամբ ես կարևորում ենք ցանկացած համատեղ քննարկում, չասեմ աշխատանք, այդ թվում` օրենսդրական աշխատանքի, քաղաքական մոտեցումների կամ հանրային կարծիքի ձևավորման հարցերի շուրջ: Եթե դա օգուտ է տալիս մեր ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը, սոցիալական վիճակի բարելավմանը, արտագաղթի կասեցմանը, մենք կողմ ենք: Իհարկե, այդ ամենը պետք է լինի մեր որդեգրած սկզբունքների և ծրագրերի շրջանակներում:
Էրդողանն ընդգծել է, որ ապրիլի 24-ը հատուկ նշանակություն ունի Թուրքիայի քաղաքացի հանդիսացող հայերի ու համայն աշխարհի հայության համար:
Որպես քաղաքական երևույթ՝ անհասկանալի է պախկված տեղից ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ ասելը, եթե քաղաքական հայտ կա ներկայացնելու, քաղաքական պրոցեսներին մասնակցելու, պետք է դա անել բացահայտ, մենք անցել ենք այն ժամանակները, երբ դու կարող էս քողարկված տեսքով ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան ասել: Եթե քաղաքական պրոցեսները քեզ չեն հետաքրքրում, ապա նրանց էլ պետք չէ անդրադարձ կատարել, եթե դու պատրաստ էս քաղաքականություն մտնել, բաց ասել, որոնք են քո ծրագրերը, ապա պետք է այս գործելաոճին վերջակետ դնել:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պետությունը «երկար փողերի» կարիք ունի և միշտ ունենալու է, սակայն երբեք ոչ շարքային քաղաքացիների հաշվին: Եվ հետո, եթե նույնիսկ Շվեյցարիայի նման երկիրը, որի տնտեսության մեջ մեծ վայրիվերումներ չեն արձանագրվել իր պատմության ընթացքում, ժամանակ առ ժամանակ ՀՆԱ-ի աճի թեկուզ ոչ մեծ, սակայն որոշակի տատանումներ է ունենում, ապա ինչ երաշխիք կարող է ունենալ մեր նման երկիրը, որ ապագայում լուրջ արժեզրկումներ կամ ճգնաժամեր չեն լինի՝ համապատասխան ծանր հետևանքներով:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ապրիլի 22-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ:
Ապրիլի 23-ին, ժամը 09.43-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Սյունիքի մարզի Լոր գյուղի 3-րդ փողոցի Վ. Գ.-ին պատկանող թիվ 35 երկհարկանի տան արտաքին պատը:
Բավականին բարդ է գնահատել այն, թե Կրեմլը կաջակցի՞ ապագայում Քոչարյանին, թե՞ ոչ: Ո՛չ Մոսկվայում, ո՛չ Երևանում դեռ որևէ մեկը չգիտի, թե Քոչարյանի հետ կապված ինչ ծրագրեր կան, և ինքը Քոչարյանն ինչ ծրագրեր ունի: Նա, իմ համոզմամբ, ակտիվություն ցուցաբերում է նրա համար, որպեսզի մենք բոլորս քննարկենք այդ հնարավորությունը: Բայց, կարծում եմ, դրա ետևում սրանից ավել ոչինչ չկա: Ես այդքան էլ չեմ հավատում նրան, որ Մոսկվան Քոչարյանին դիտարկում է որպես Սարգսյանին իրական այլընտրանք:
«Ես հայ քրիստոնյա եմ, Աստված պատգամել է մարդկանց ճանաչել իրենց գործերով: Թե ինչ գործ է կատարել Հովիկ Աբրահամյանը, բոլորը լավ գիտեն: Այսօր, որ նա վարչապետ է նշանակվել, նրա կատարած գործն ի՞նչ պետք է լինի»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ խոսելով ՀՀ կառավարությունում նոր նշանակումների մասին:
Հայոց ցեղասպանությունը պատմության մեջ տեղի ունեցած ամենազարհուրելի ոճրագործություններից է, որն աղետալի հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար: Զանգվածային կոտորածներին զոհ գնացին 1,5 միլիոն հայ, հարյուր հազարավոր հայեր դարձան գաղթական, հայ ժողովուրդը հայրենազրկվեց:
Հաստատությունում չկան խիստ անհրաժեշտ աշխատողներ՝ չնայած նախատեսված հաստիքներին: Ավելին, փոխարենը տնօրենը շահագործում է աշխատակիցներին՝ աշխատանքային ժամերին ստիպելով կատարել իր և հարսի տնային գործերը: Տնօրենը վերջին երեք տարվա ընթացքում 30 գոյություն չունեցող աշխատող է գրանցել և գրպանել այդ հաստիքների համար նախատեսված աշխատավարձերը: Մի քանիսի բանկային քարտերը պահելով իր մոտ՝ աշխատավարձ ստանալու օրը կանխիկացրել է ամբողջ գումարը և հավելավճարը գրպանել:
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Շ. Ա.-ի հաղորդման հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ա.Մ.-ն նշել է, որ ինքն ազատազրկման մեջ է գտնվում շուրջ 3 տարի, ունի բազմաթիվ հիվանդություններ՝ շաքարախտ, օստեոխոնդրոզ, օստեոպորոզ, հիպերտոնիա: Ինչպես նաև, որ իր ողնաշարի հիվանդությունն արագ տեմպերով զարգանում է և ինքը (Ա.Մ.-ն)՝ որպես բժիշկ, գիտակցում է, որ իր օրգանիզմում սկսվել են անդառնալի պրոցեսներ: Ա.Մ.-ն նշել է, որ պատարաստվում է շարունակել հացադուլն այնքան ժամանակ մինչև լուծում կտրվի իր խնդրին և նա կստանա համապատասխան բուժօգնություն:
Ապրիլի 23-ին, ժամը 12.01-ին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Աբովյան ավտոճանապարհին՝ Թեյարանի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մենք երբեք չենք հերքել, որ հավելյալ զորքեր ենք մոտեցրել սահմանին, ինչպես որ ուկրաինական իշխանություններն են զորքեր մոտեցրել Ռուսաստանի սահմանին:
Այսօր ազատամարտիկները հավաքվել էին Հանրապետության Հրապարակի շատրվանների մոտ՝ ժողով անցկացնելու: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը փորձում էր ազատամարտիկներին համոզել, որ նրանք ցրվեն և չպարտադրեն ոստիկաններին՝ իրենց բերման ենթարկել: Ազատամարտիկները նշեցին, որ դահլիճների տնօրենները սկզբում համաձայնում են վարձակալության տալ դահլիճ, բայց 2 օր անց մերծում են ու պատճառաբանում, որ «վերևից» են կարգադրել, ընդ որում՝ արդեն ցուցումը 2 տեղից է՝ Բաղրամյան 26-ից և ՊՆ-ից:
Խորհրդի բազմաթիվ անդամների կարծիքով՝ Ժիրինովսկին ապրիլի 18-ին ցինիկաբար վիրավորել է Россия сегодня լրատվական գործակալության հղի լրագրողուհուն և նվաստացրել է նրան:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ՀՀ Ազգային գիտությունների տարեկան ժողովի ժամանակ հորդորել է գիտնականներին կենսաթոշակային կուտակային համակարգի մասով համբերատար լինել եւ սպասել կառավարության որոշմանը։ Նա նշել է, որ այսօր կառավարության կայքում կլինի մի փաստաթուղթ, որը կարտահայտի նոր կառավարության վերաբերմունքը այդ հարցի վերաբերյալ։ «Կտեսնեք, որ կառավարությունը իրոք քայլեր է ձեռնարկում»,- ասել է նա։
Եթե պրոբլեմներ են առաջացել կապված բնակլիմայական պայմանների հետ, ինչ եք առաջարկում՝ որպեսզի Արարատյան դաշտավայրը ջուր չունենա, այս տարի բերք չունենա, ինչ է հարյուր խորանարդ մետր ջուր չվերցնենք ավելցուկից, որ կուտակել ենք: Այդ դեպքում ամեն ինչ փակենք, հանք, ջուր չօգտագորենք, ասենք այս ամենը պահենք վաղվան, կարող է պետք գա: Ամեն ինչ պետք է օգտագործել խնայողաբար, այնպես, որպեսզի վնաս չհասցվի:
Այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը:
ՀՀ Կառավարության նիստում քննարկվել է «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ:
Քերին համապատասխան հայտարարությունն արել է ԱՄՆ պետդեպարտամենտում ունեցած ելույթում:
««Դ!ԵՄ ԵՄ»-ը դեռ չի շտապում գնահատականներ տալ, մենք չենք շտապում բացականչություններով, ուրախությամբ ընդունել այդ հայտարարությունը, որովհետև պետք է հասկանանք` ինչ է կատարվել: Ընդ որում, իմ սուբյեկտիվ ընկալմամբ, սա դեռ պարտադիրը չէ, ընդամենը մեկ հոդված է, որի կասեցումը նորույթ չէ. դրա կասեցում հունվարին է եղել` Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ, բայց, եթե հիշում եք, դրանից հետո էլ իրավիճակը, մեղմ ասած, հիանալի չէր»,- նշեց Դավիթ Մանուկյանը:
«Մեր բնակչության 20 տոկոսն է ապրում Հայաստանում, 80-ը՝ դրսերում են: Ապրում են տարալեզու միջավայրում, իրենք լեզուն են կորցնում: Ինչ-որ ձևով ուզում ենք փորձել պահապանել լեզուն սփյուռքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Էդուրադ Մանուկյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին, որտեղ ամփոփվել են ակադեմիայի 2013թ. գիտական գործունեության հիմնական արդյունքները: