Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Սենց տեմպերով, որ գնաց, շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․

Իսկ իրականում Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել, ընդ որում՝ ոչ միայն հայկական մշակութային ժառանգության, այլ՝ քրիստոնեության առհասարակ։ Երեկվա հայտարարությունը՝ ուղղված Վրաստանի պատրիարքարանին, որտեղ կոչ էին անում չկրկնել Հայ եկեղեցու մոտեցումները կամ չհետևել նրա օրինակին, դրա վառ ապացույցներից է։ Դե, ձեռքի հետ էլ չեն մոռանում Երևանում գտնվող իրանական Կապույտ մզկիթի «ադրբեջանացման» մասին։ Այս «ինքնահնեցման»՝ զավեշտի հասնող գործընթացը ցույց է տալիս Ադրբեջանի՝ տարածաշրջանային սպառնալիք լինելու հանգամանքը, որը դեռևս շատ քչերն են գիտակցում․․․»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930