Էրդողանը ցավակցել է Հայոց ցեղասպանության զոհերի թոռներին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ: Դրանում նա 20-րդ դարի սկզբին զոհված հայերի հոգուն խաղաղություն է մաղթել և ցավակցել է Հայոց ցեղասպանության զոհերին թոռներին: Այս մասին նշված է վարչապետական ապարատի կայքում:

Իր ուղերձում Էրդողանն ընդգծել է, որ ապրիլի 24-ը հատուկ նշանակություն ունի Թուրքիայի քաղաքացի հանդիսացող հայերի ու համայն աշխարհի հայության համար՝ հավելելով, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիները բնորոշ են եղել նրա միլիոնավոր քաղաքացիների՝ անկախ կրոնական ու էթնիկ պատկանելությունից (թուրք, քուրդ, արաբ, հայ և այլն), համար ցավալի իրադարձություններով:

Էրդողանը կարևորել է բոլորի (համատեղ) ցավի ըմբռնումը՝ մեջբերելով «կրակն ընկած տեղն է այրում» իրենց հայրերի խոսքերը: Էրդողանն անթույլատերլի է համար 1915 թվականի դեպքերը Թուրքիայի դեմ ծառայեցնելը և այն քաղաքական հակամարտության վերածելը:

Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան 1915 թվականի դեպքերի հետ կապված՝ առաջարկել է ստեղծել (հայ, թուրք և այլազգի) պատմաբանների համատեղ հանձնաժողով, որը կզբաղվի տվյալ խնդրի գիտական հետազոտությամբ, ինչը «լույս կսփռի» դրա վրա:

Էրդողանը վերստին հայտարարել է, որ իրենք բացել են իրենց արխիվները և դրանցում առկա հարյուր հազարավոր փաստաթղթերը տրամադրել պատմաբաններին ու հետազոտողներին:

Տեսանյութեր

Լրահոս