Բաժիններ՝

«Google»-ի մշակողը շահագրգիռ չէ մեր ազգի համար» (տեսանյութ)

«Մեր բնակչության 20 տոկոսն է ապրում Հայաստանում, 80-ը՝ դրսերում են: Ապրում են տարալեզու միջավայրում, իրենք լեզուն են կորցնում: Ինչ-որ ձևով ուզում ենք փորձել պահապանել լեզուն  սփյուռքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Էդուրադ Մանուկյանը:

Նա նշեց, որ շատ հայեր ապրում է Ռուսաստանում, խոսում է ռուսերեն, Եվրոպայում` եվրոպական լեզուներով, Ամերիկայում` անգլերենով, Թուրքիայում խոսում են թուրքերեն, քրդերեն. «Մեր կապը նրանց հետ ապահովելու համար պետք է ինտերնետն ակտիվ օգտագործել: Լեզուն ներկայացվում է բառերի տեսքով, պահվում է բառարաններում, բայց արդյո՞ք մարդիկ ունեն բառարաններ: Ո՛չ: Բառարաններ չկան ոչ մեկի մոտ:

Չկա բառարան, չկա նաեւ բառ: Առաջնահերթ հարց է ունենալ էլեկտրոնային բառարաններ, որ գոնե Հայաստանից հեռացողներին, բառարաններ ուղարկենք էլեկտրոնային փոստով, որ նրանց երեխաները բառերը չմոռանան: Կենցաղային մի քանի բառերով նրանք խոսում են, մոտ 300 բառ, դա ոչինչ է, մենք կես միլիոնի չափ հայերեն բառեր ունենք»:

Բանախոսն ասաց, որ Պոլիտեխնիկում վերջին 14 տարիների ընթացքում իրենք այդ ուղղությամբ աշխատանքներ ենք կատարել. «Սովորական բառարաններում դուք բացում եք գիրքը, ասենք` հայերեն-ռուսերեն` ձախ մասում բառն է, աջում` նրա համարժեք թարգմանությունը: Նոր տեխնոլոգիան այդպես չէ. նոր տեխնոլոգիաների շտեմարաննրում պահվում է ոչ թե բառը, այլ այն հասկացողությունները, որոնց հետ շփվում են բոլոր ազգերը: Մենք գտել ենք մարդկային մտածողության այն պարզագույն միավորները, որոնցով բոլոր ազգերն են մտածել: Այս միավորները, որոնք մենք կոնցեպտներ ենք անվանում, պահված են բազայում: Մենք դնում ենք այդ միավորի անունը այս կամ այն լեզվով, եւ այդ միավորը դառնում է սոսնձող միջոց բառերի միջեւ»:

Կարդացեք նաև

Է. Մանուկյանի խոսքով` իրենք աշխատանքների ընթացքում կուտակել են 73000 կոնցեպտներ, որոնց վրա դրել են դրանց 11 լեզվով անունները. «Օինակ, անգելերեն լեզվում 115 000 բառ օգտագործվել է կոնցեպտին ներկայացնելու համար, հայերենը մոտենում են 100 000-ին, արեւմտահայերեը` 90 000, եւ այլն»:

Հարցին, թե իրենց բառարանները միայն բառե՞ր են թարգմանում, Է.Մանուկյանը պատասխանեց, որ սկսել են նախադասության թարգմանությունից՝ ապահովելով իմաստային թարգամանություն, բայց դա գիտական ուղղություն է, շատ լուրջ հարց է.

«Որոշակի արդյունքի հասել ենք, «Google»-ի հետ մրցակցում ենք: Բայց այսօր մենք ուզում ենք առաջնահերթ լուծել բառարանների հարցը: Սա ավելի պարզ, բայց շատ ավելի ակտուալ հարց է»:

Իսկ թե ինչո՞վ է տարբերվում այն «Google»-ի թարգմանիչից, չէ՞ որ նա էլ է գրեթե բոլոր բառերը թարգմանում ցանկացած լեզվով՝ նա ասաց. «Հայերենը «Google»-ը շատ անորակ է թարգմանում: «Google»-ի մշակողը շահագրգիռ չէ մեր ազգի համար, դուք դրանում վստահ եղեք: Երբեք չի կարելի նրա վրա վստահություն ունենալ, իսկ մենք օգտվում ենք մեր լեզվագետների աշխատանքներից»:

Ինֆորմացիոն պատերազմների մասնագետ, փորձագետ Իվան Պողոսյանն էլ ավելացրեց. «Այսօր մենք տեսնում ենք, որ մեր սերունդը ավելի հակված է էլեկտրոնային կրիչներից կարդալ ինֆորմացիա, փոխադարձ շփումներն ավելի շատ տեղի են ունենում էլեկտրոնայաին կրիչներով»: Նրա խոսքով՝ ինքը վերջին շրջանում շատ է շփվել Ռուսաստանում բնակվող մի շարք հայերի հետ, որոնք ասում են, որ արդեն չեն կարողանում հայերեն մտածել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս