Ակցիան տևել է մոտ 10 րոպե, ինչից հետո ոստիկանությունը շրջափակել է նրա մասնակիցներին ու ձերբակալել:
Ամեն անգամ, երբ Հայոց ցեղասպանությունը հիշատակվում է աշխարհի որևէ անկյունում, թուրք պաշտոնյաներն աղմուկ-աղաղակ են բարձրացնում՝ վատ արարքի մեջ բռնված չարագործների նման:
«Ժողովրդական դիվանագիտություն» նախագծով շփումները նպաստում են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և վստահելի հարաբերությունների ձևավորմանը:
Խորհրդարանական քառյակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 25-ին: Քանի որ հանդիպումների վայրը ռոտացիոն կարգով փափոխվում է, այս անգամ հանդիպումը տեղի կունենա ԱԺ ԲՀԿ խմբակցությունում:
Բիրտ իշխանության, բացառող և դաժան իշխանության, ժառանգաբար փոխանցվող իշխանության իրականացումը կարող է շարունակվել, սակայն դա մեր առաջնորդներին չի երաշխավորի այն իշխանությունը, որն անհրաժեշտ է նրանց նշանակալի, տևական, քաղաքական կամ տնտեսական փոփոխություն իրականացնելու համար: Տնտեսական աճը և փոփոխությունը նախ և առաջ կախված են վստահությունից և հավատից:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին այսօր հանդիպել է Իրանում Վրաստանի նորանշանակ դեսպան Իոսիֆ Չակաշվիլիի հետ:
Հիշեցնենք, որ մինչդատական վարույթում ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնի պահպանության բաժնի ոստիկան Կ. Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը:
Կասպիցի նոր, իրավական կարգավիճակը պետք է համապատասխանի ափամերձ երկրների ժողովուրդների սպասումներին ու կարիքներին:
Ավելին` տեղյակ չէ այդ մասին, քանի որ հարազատները չեն ցանկացել նրան ավելի վշտացնել:
Նախագիծը գնահատվում է 1.3 միլիարդ դոլար:
Զգալով իրավիճակը՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը երեկ հայտարարել էր, որ ՀՀ-ում տնտեսական աճի դանդաղեցման պատճառը Ռուսաստանի վատ վիճակն է։
Ապրիլի 22-ին կայացավ «Լիբերալ Ժողովրդական» կուսակցության հիմնադիր համագումարը, որի ժամանակ օրակարգով հաստատվեց կուսակցության կանոնադրությունը, ծրագրային հիմնադրույթները, ընտրվեց քաղաքական խորհուրդն ու կուսակցության նախագահը, որի պատվին արժանացավ Դավիթ Հարությունյանը:
Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ Մ. Խորենացու փողոցում մսի վաճառակետերի գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով պետական պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորվել է հանձնաժողով, որն էլ պարբերաբար կազմակերպում է ստուգայցեր:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին:
Կյանքից հեռացավ եզակի անհատականություն, ով շատ շատերի՝ այդ թվում իմ գիտակցության մեջ ընկալվում էր որպես Հայաստանում քաղաքակիրթ, սոցիալական կողմնորոշումով ձեռնարկատիրության խիզախ ռահվիրա:
Ակտիվիստների փաստաբանները պահանջել են ազատ արձակել նրանց:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հենց հաջորդ օրը այցելեք նույն տարածքներ և պարզեք, թե ինչ է արվել ձեր հանձնարարականից հետո: Բացի այդ, փորձեք ավելի հաճախակի լինել ձեր վարչական շրջանների բոլոր տարածքներում ու տեղերում համոզվեք արդյոք բավարա՞ր է կատարվող աշխատանքը: Վստահ եմ, որ նման կերպ ձեր աշխատանքի արդյունքներն ավելի առարկայական ու շոշափելի կլինեն:
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ապրիլի 29-ին պարի և ապրիլի 30-ին ջազի միջազգային օրերի կապակցությամբ մայրաքաղաքում միջոցառումների կազմակերպման հետ կապված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքներ տանել նախատեսված միջոցառումները բարձր մակադակով կազմակերպելու և անցկացնելու համար:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին:
ՀՅԴ-ն առաջնորդվում է սեփական սկզբունքներով: Հարյուր անգամ նեզ ասել են, որ դուք Ռոբերտ Քոչարյանի համար եք դաշտ ապահովում, էս եք անում, էն եք անում: Մենք որևէ մեկի համար դաշտ ապահովելու խնդիր չունենք: Մենք իսկապես համոզումով ասում ենք, թե երկիրն այս վիճակից դուրս բերելու ծրագիրը որն է: Եվ ով որ համապատասխանում է մեր ասածներին՝ նրա հետ կարող ենք շատ սերտ համագործակցել: Մենք չենք ընդունում այն հաստատումը, որ ասում են՝ սահմանադրական փոփոխությունները պետք է հետաձգել:
Այս տարվա հունվար-մարտին Հայաստանի տնտեսական ակտիվությունը կազմել է 3.3%: Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած ցուցանիշների համաձայն՝ աճ է արձանագրվել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, բացի արդյունաբերական արտադրանքի ծավալից
Տվալ գործով դատավարությունը մեկնարկել է դեռևս 2011 թվականին:
2014 թվականի առաջին եռամսյակում օրենսդրությամբ սահմանված կարգով ուսումնասիրվել և հրապարակվել են քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 429 կազմակերպությունների գնումների ծրագրերը, որոնց շրջանակում մրցակցային եղանակով կազմակերպված գնման գործընթացների արդյունքում տնտեսվել է ավելի քան 1 մլրդ դրամ:
Մենք նորից պատրաստ ենք քննարկելու տվյալ շենքի բնակիչների վերաբնակեցման հարցը, հատկապես, որ այս տարի մեր կողմից արդեն նախաձեռնվել է 4 բազմաբնակարան շենքերի կառուցում՝ 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների տեղափոխման և նոր բնակարաններով ապահովման նպատակով: Այդ շենքերը շահագործման կհանձնենք 2015 թվականին և դրանով կլուծենք շուրջ 500 ընտանիքի բնակարանային հարց:
Բոլորն էլ կարող են տեսակետ հայտնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ եւ մենք հարգանքով կվերաբերվենք
Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգը գնահատվում է 26-29 միլիարդ դոլար:
«Ժողովն ինքն է ասում, որ պետք է շարունակի գործել ընդդիմության հարցում: Այսինքն` այս ամենը վերահաստատվել է: Դաշնակցության ընդհանուր քաղաքական ուղեգիծը, որ մինչև հիմա Գերագույն մարմինն արել է, վերահաստատվել է լիարժեքորեն»:
Լուկաշենկոն կրկնել է, որ Ղրիմը դե-ֆակտո համարում է ռուսական տարածք:
Վինսենտ Մունը անկախ ռեժիսոր է, ով աշխատում է Փարիզում, և ով Take Away ցուցադրությունների գաղափարի հեղինակն է: Նա աշխատել է այնպիսի հայտնի կատարողների հետ, ինչպիսիք են R.E.M, Arcade Fire, The Kooks, Beirut և այլ խմբերը: