ՕԵԿ-ը քառյակի քննարկումներին չի մասնակցի
Խորհրդարանական քառյակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 25-ին: Քանի որ հանդիպումների վայրը ռոտացիոն կարգով փափոխվում է, այս անգամ հանդիպումը տեղի կունենա ԱԺ ԲՀԿ խմբակցությունում: Ենթադրվում է, որ մինչ այդ պարզ կլինի, թե ինչ փոփոխություններ է առաջարկում կառավարությունը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում և ըստ այդմ՝ պարզ կլինի, թե ինչպիսի դիրքորոշում կունենա քառյակն առաջարկվող փոփոխությունների նկատմամբ:
Ըստ քառյակի անդամ պատգամավորների, ՕԵԿ ներկայացաուցիչները քառյակի քննարկումներին մասնակցելու ցանկություն դեռևս չեն հայտնել: