Լուկաշենկոն հայտնել է, թե ինչու Ուկրաինան Ղրիմը «առանց մարտի» զիջեց Ռուսաստանին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, այսօր Մինսկում դիմելով երկրի խորհրդարանին ու ժողովրդին, հայտարարել է, որ Ուկրաինան «առանց մարտի» Ղրիմը հանձնել է նրա համար, որ նա դա չի համարում իր սեփական տարածք.
«Ինչո՞ւ դուք չմարտնչեցիք Ղրիմի համար: Դուք այնտեղ ունեիք ավելի շատ զինված ուժեր, քան՝ Ռուսաստանը: Դուք չեք պաշտպանել այդ տարածքը, նշանակում է, որ դա չեք համարում ձերը: Եթե դուք համարեիք, որ դա ձեր տարածքն է, ապա դուք դրա համար կմարտնչեիք»:
Լուկաշենկոն կրկնել է, որ Ղրիմը դե-ֆակտո համարում է ռուսական տարածք. «Դե-ֆակտո դա ռուսական տարածք է, իսկ դե-յուրե՝ ոչ, որովհետև չկա որևէ համաձայնագիր: Սակայն հավանաբար դա միայն ժամանակի հարց է»: