Բաժիններ՝

Մայիսի սկզբին Թբիլիսիում տեղի կունենա Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսի սկզբին Թբիլիսիում տեղի է ունենալու Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներ Գիորգի Մարգվելաշվիլու, Աբդուլլահ Գյուլի ու Իլհամ Ալիևի գագաթաժողովը:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին: Նրա խոսքերով՝ այդ գագաթաժողովում ներկայացված է լինելու Վրաստանի բարձրագույն իշխանությունը.

«Գագաթաժողովի շրջանակներում, բնականաբար, քննարկվելու են տվյալ երկրների միջև համագործակցության հարցերը: Երկու երկրներն էլ կարևոր են մեզ համար: Մենք ունենք էներգո և ենթակառուցվածքային հետաքրքիր նախագծեր, և այդ թեմաները կլինեն հանդիպման գլխավոր թեմաներից մեկը»:

Նախագահների հանդիպումն անցացվելու է եռակողմ ձևաչափով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930