
«Լիբերալ Ժողովրդական» կուսակցությունը կգլխավորի Դավիթ Հարությունյանը

Ապրիլի 22-ին կայացավ «Լիբերալ Ժողովրդական» կուսակցության հիմնադիր համագումարը, որի ժամանակ օրակարգով հաստատվեց կուսակցության կանոնադրությունը, ծրագրային հիմնադրույթները, ընտրվեց քաղաքական խորհուրդն ու կուսակցության նախագահը, որի պատվին արժանացավ Դավիթ Հարությունյանը:
Ի սկզբանե նախաձեռնող խմբի գաղափարախոսությունն ու նպատակն էր հիմնել քաղաքական միավորում, որը հստակ լուծումներ գտնի և իրական մեխանիզմներ առաջարկի՝ ստեղծված բարոյահոգեբանական, սոցիալ-տնտեսական և քաղաքացիական լայն շերտերում առկա օրհասական խնդիրների հաղթահարելու համար:
Գտնում ենք, որ առկա գլոբալիզացիայի զարգացման տեմպերին, միջազգային քաղաքական հարթակում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, պետք է պատասխանել համահունչ ու ժամանակին անհրաժեշտ քայլերով՝ տնտեսապես ու քաղաքականապես հիմնավորված մեխանիզմներով:
Մենք վստահ ենք, որ հասարակության պահանջի արդյունքում ձևավորված քաղաքական միավորումը` «Լիբերալ Ժողովրդական» կուսակցությունը, իր գաղափարախոսությամբ, համակիրների ներուժով կարող է կյանքի կոչել հասարակության և մեր պետականության համար անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը:
«Լիբերալ Ժողովրդական» կուսակցության քաղաքական խորհուրդ