
Երևանում կնշվեն պարի և ջազի միջազգային օրերը

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ապրիլի 29-ին պարի և ապրիլի 30-ին ջազի միջազգային օրերի կապակցությամբ մայրաքաղաքում միջոցառումների կազմակերպման հետ կապված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքներ տանել նախատեսված միջոցառումները բարձր մակադակով կազմակերպելու և անցկացնելու համար: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: