Բաժիններ՝

Ադրբեջանում NIDA-ի ակտիվիստներն արդեն 6 օր է, ինչ կալանավայրում դիմել են հացադուլի

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում այսօր տեղի են ունեցել NIDA շարժման ակտիվիստների գործով հերթական դատալսումները:

Ընդգծվում է, որ դրա հետ կապված՝ ձեռնարկվել են անվտանգության հատուկ միջոցառումներ, մանրակրկիտ ստուգել են բոլոր եկածներին, իսկ բազմաթիվ լրագրողների թույլ չեն տվել մուտք գործել դատարանի դահլիճ: Դահլիճում ու փողոցում գտնվողները ծափահարություններով են դիմավորել ամբաստանյալներին:

Արդեն 6-րդ օրն է, ինչ նրանք հացադուլի են դիմել, նրանց տեսքը եղել է գունատ: NIDA-ի անդամները դատարանում հայտարարել են, որ չեն դադարեցնելու հացադուլը: Ակտիվիստների փաստաբանները հայտնել են, որ 6-օրյա հացադուլի ժամանակ բժիշկը միայն մեկ անգամ է տեսակցել հացադուլավորների հետ:

Ակտիվիստների փաստաբանները պահանջել են ազատ արձակել նրանց: Նրանք կարծում են, որ հետաքննությունը չի ապացուցել, որ ամբաստանյալները հանդիսանում են կազմակերպված հանցավոր խմբի անդամներ, և որ ակտիվիստները տուժել են ազատ արտահայտվելու իրենց իրավունքն իրագործելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930