Ուկրաինան իր գազատրանսպորտային համակարգը կարող է շահագործել ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ. Յացենյուկ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն այսօր Կիևում ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ուկրաինայի էներգետիկ անկախության խնդրին:
Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է դիտարկել Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի համատեղ արդիականացման ու շահագործման հարցը՝ նկատի ունենալով այդ գործընթացում ամերիկացի ու եվրոպացի գործընկերների մասնակցությունը:
Յացենյուկի խոսքերով՝ Ռուսաստանից Ուկրաինայի էներգետիկ անկախության համար լավագույն պատասխանը կլինի երկրում ամերիկացի ու եվրոպացի ներդնողների առկայությունը: Նշվում է, որ Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգը գնահատվում է 26-29 միլիարդ դոլար: