Իրանն անթույլատրելի է համարում Կասպից ծովում ոչ ափամերձ երկրների զինված ուժերի առկայությունը. Զարիֆ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն անթույլատրելի է համարում Կասպից ծովում ոչ ափամերձ երկրների զինված ուժերի առկայությունը: Այս մասին այսօր Մոսկվայում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ով մասնակցել է Մերձկասպյան երկրների նախարարական հանդիպմանը.

«Տարածաշրջանում խաղաղության ու ամուր կայունության երաշխիքի համար հիմնական նախադրյալներն են Կասպի ծովը խաղաղության, բարեկամության ու կայունության ծովի վերածելը, սպառազինությունների մրցավազքից հրաժարվելը և ոչ ափամերձ երկրների զինված ուժերի ներկայության անթույլատրելիությունը: Իսկ անվտանգությունն ինքնին բերում է տնտեսական բարգավաճում:

Դժբախտաբար, ոչ տարածաշրջանային մի շարք խաղացողներ Կասպիցը դիտարկում են միայն որպես նավթի ու գազի աղբյուր՝ մոռանալով բնապահպանության մասին: Իրանը ելնում է նրանից, որ Կասպիցի հարցերի լուծման ժամանակ անհրաժեշտ է ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կապահովեին բազմակողմ, երկարաժամկետ ու հավաքական շահերը:

Կասպիցի նոր, իրավական կարգավիճակը պետք է համապատասխանի ափամերձ երկրների ժողովուրդների սպասումներին ու կարիքներին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930