Բաժիններ՝

Եվրախորհրդարանը վճռական աջակցություն է հայտնել Ուկրաինայի կառավարության գործողություններին

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանն աջակցում է Ուկրաինայի ղեկավարությանը՝ իշխանության վերականգնման ու ինքնապաշտպանվելու նրա իրավունքի իրագործման հարցում: Եվրախորհրդարանը Ռուսաստանին զգուշացրել է իրավիճակի էսկալացման պատրվակով ներխուժում չձեռնարկելու համար:

Համապատասխան բանաձևն ընդունվել է Ստրասբուրգում այսօր տեղի ունեցած Եվրախորհրդարանի լիագումար նիստում: Դրանում Եվրախորհրդարանը լիակատար աջակցություն ու համերաշխություն է հայտնել Ուկրաինայի կառավարությանը, որը ձգտում է վերականգնել իշխանությունն օկուպացված քաղաքներում:

Եվրախորհրդարանը ողջունել է Ուկրաինայի կառավարության զսպվածությունը ու չափվածությունը և հիշեցրել, որ Ուկրաինայի իշխանությունները լիակատար իրավունք ունեն օգտագործելու անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ներառյալ ինքնապաշտպանության իրավունքը, ինչը նախատեսված է ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածով:

Դրա հետ կապված՝ Եվրախորհրդարանը Ռուսաստանին զգուշացրել է, որ նա ներխուժում չձեռնարկի Ուկրաինա: Եվրախորհրդարանն ամենավճռական ձևով դատապարտել է Ուկրաինայի արևելյան ու հարավային շրջաններում կատարվող սադրանքներն ու իրավիճակի աճող անկայունացումը և մերժում է ամեն տիպի ապօրինի հանրաքվեների նախապատրաստությունը, ինչպես որ կատարվեց Ղրիմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս