Ո՞վ է ներկայացրել Քոչարյանի դիմումը. «Ժամանակ»

««Ժամանակը» տեղեկացրել է, որ մեծամասնական ընտրակարարգով Հրազդանից ընտրված Դավիթ Քոչարյանը ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել Աժ նախագահին։ Թե ինչն է կոնկրետ պատճառը՝ մեզ առայժմ չի հաջողվել պարզել, իսկ Դ. Քոչարյանի հետ չի հաջողվում կապվել քանի որ նա Հայաստանում չէ։

Ուշագրավն այն է, որ մեր հրապարակումից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհ րաբյանը հայտարարեց, թե իր ձեռքի տակ է մեկ այլ դիմում, ըստ որի՝ Դ. Քոչարյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ապրիլի 11-ին։ Մինչդեռ որոշ տեղեկություններով՝ Քոչարյանը մանդատը վայր դնելու դիմում չի ներկայացրել և նման մտադրություն չունի։

Թե ով է ներկայացրել Քոչարյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը, Աժ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը չգիտի։ Ինչպե՞ս կարող էր այդ դիմումը հայտնվել Ն. Զոհրաբյանի ձեռքին՝ մեր հարցին ի պատասխան, նա ասաց. «Ես որևիցե մեկնաբանություն չեմ կարող տալ»»։

Ավելի մանրամասն կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930