Պուտինյան Ռուսաստանն ինձ հիշեցնում է «Հրաշալի քառյակի» հանրահավաքի որոշումը. «Ժամանակ»

«Ժամանակի» զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ոիչարդ Կիրակոսյանը։

– Օրերս ՄԱԿ-ի ԳԱ-ում կայացավ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և Ղրիմում կայացած հանրաքվեի հետ կապված բանաձևի քվեարկությունը, որին ՀՀ-ի «դեմ» քվեն արժանացավ քննադատությունների տարափի։ Ուզում եմ ՀՀ քվեարկությունը քննարկենք մեկ այլ դի տեսանկյունից եւս։ Փաստորեն, ՀՀ-ն դեմ քվեարկեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, մի սկզբունքի, որը որպես գերակա սկզբունք նույն ՄԱԿ ԳԱ-ում մի քանի անգամ օգտագործվել է ՀՀ դեմ՝ ԼՂ հակամարտության շրջանակում։ Այս մասին տեսա կետներ արդեն հնչել են։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ են պատճառաբանված այս տեսակետները, որ ՀՀ-ն այլ կերպ չէր կարող քվեարկել։

– Հսիտակ կասեմ, որ Հայաստանի քվեարկությունը ՄԱԿ-ի ԳԱ-ում լուրջ սխալ էր՝ ՀՀ թուլության նշանը։ Միանշանակ, այս իրավիճակում ճիշտ որոշումը կլիներ ձեռնպահ քվեարկեի, սակայն ՀՀ-ն տեղի տվեց և քվեարկեց ռուսական կողմնորոշման օգտին։ Եվ սխալմամբ միացավ այնպիսի երկրների, ինչպիսիք են՝ Հյուսիսային Կորեան, Սուդանը կամ Կուբան, այսինքն՝ պատմության սխալ կողմը գրավեց։ Այստեղ երկու միտում կա։ Առաջինն այն է, որ ՀՀ քվեարկությունը պարտադիր չէր, որ ուղղված լիներ Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ։ Իրականում Հայաստանի քվեարկությունը Ուկրաինայի դեմ էլ չէր, որն էլ ավելի վատ է. դա քվեարկություն էր՝ ի նշան ենթարկվելու և ՌԴ կամքը կատարելու։ Եվ դա վերջին քայլն էր այն մի քանի քայլերի շարանում, որ ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը թուլացնում և ապակայունացնում է։ Այս քայլով Հայաստանի արտաքին քաղաքականությունը մեկ քայլով ետ գնաց, և այս կարելի է համարել հետընթաց։
Երկրորդ կարևոր գործոնն այստեղ այն է, որ չի վերաբերում Ղարաբաղին, ազգերի ինքնոոոշման խնդրին կամ տարածքային ամբողջականությանը։ Ղարաբաղի և Ղրիմի խնդիրները շատ տարբեր են։ Պնդումը, թե ԼՂ հարցը նման է դրիմյան խնդրին, ավելի շատ է թուլացնում Լեռնային Ղարաբաղի իրավական հիմքերի արդարացիությունը։ Ղրիմն այդ որոշումը կայացրեց ոչ թե անկախանալու, այլ երրորդ պետությանը միանալու համար։ Եվ սա այն բազմաթիվ գործոններից մեկն էր, որով Լեռնային Ղարաբաղի և Ղրիմի խնդիրները տարբերվում են միմյանցից, և սա ՀՀ իշխանությունների վատ վարվելակերպի արդյունքն էր։

֊- Պարոն Կիրակոսյան, ՀՀ-ն, ըստ Ձեզ, կարո՞ղ էր կողմ քվեարկել ուկրաինական բանաձևին։

– Ո՛չ, Ես կարծում եմ, որ հաշվի առնելով հանգամանքները՝ նպատակահարմար չէր լինի, որ ՀՀ-ն կողմ քվեարկեր։ Ձեռնպահ լինելը կլիներ ճիշտ որոշում, և ընդամենը քվեարկությունից մեկ օր առաջ ՀՀ ԱԳՆ-ն արդեն հանդես էր եկել հենց այդ հայտարարությամբ։ Հենց սրանով է ենթադրվում, որ ռուսական մեծ ճնշում կար, ինչը ավելի է թուլացնում և վատացնում ՀՀ վիճակը։

– ՀՀ- ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան քվեարկությունից առաջ գործուղման պատճառաբանությամբ մեկնեց Կիև, թեև խոսակցություններ կային, որ Կիևը ետ է կանչել դեսպանին՝ խորհրդակցությունների, սակայն դեսպանը դեռևս չի վերադարձել։ Ըստ Ձեզ՝ այդ քվեարկությունը ինչպե՞ս կանդրադառնա հայ-ուկրաինական հարաբերությունների վրա, երբ Կիևի համար է՛լ ավելի ակնհայտ է, որ ՌԴ-ն վերահսկում է ՀՀ-ի շփումը նաև երրորդ երկրների հետ։

– Հստակորեն Ուկրաինայի իշխանություններն արդարացիորեն վհատված են ՀՀ-ից, նրանք հետ կանչեցին ՀՀ-ում իրենց դեսպանին, Կիևում դժգոհություն հայտնեցին Ուկրաինայում ՀՀ դեսպան Մանուկյանին։ Սակայն Ուկրաինայի իշխանությունները հստակորեն հայտնեցին, որ չեն ցանկանում վատթարացնել ՀՀ-ի հետ հարաբերությունները, նրանք ուզում են շարունակել երկկողմ հարաբերությունները, բայց անկեղծ լինելու համար պետք է ասել, որ երկու երկրների մի ջև առկա խնդիրը ո՛չ Կիևում է, ո՛չ էլ Երեւանում, այդ խնդիրը Մոսկվայոևմ է՝ Մոսկվան որքան թույլ տա ՀՀ-ին ճողոպրել և մանևրել Ուկրաինայի հետ հարաբերություններում՝ այդպես էլ կլինի։

Եվ վերջինը՝ վտանգավոր է այն առումով, որ Ուկրաինային կարող է է՛լ ավելի մոտեցնել Ադրբեջանին՝ ներառյալ Ուկրաինայի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը կամ ռազմական համագոր ծակցությունը՝ որպես վրեժ ընդդեմ Հայաստանի։ Հստակորեն Մոսկվան անում է այն, ինչ բխում է իր շահերից, սակայն Մոսկվայի շահերը միշտ չէ, որ համընկնում են ՀՀ շահերին։ Աչքի է զարնում նաև այն հանգամանքը, թե որքան անպատրաստ դեսպան ունենք մենք այսօր Ուկրաինայում։

– Դուք Ձեր խոսքում ևս նշեցիք, որ այս քվեարկությունը արտահայտեց ՀՀ ինքնիշխանության և անկախության մակարդակը։ Ըստ Ձեզ՝ սա ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ-ի՝ որպես ԼՂ հակամարտության բանակցող կողմի կարգավիճակի և նաև այն բանի վրա, թե ինչպես է ՀՀ-ն ընկալվում Արևմուտքի կողմից։

– Հստակորեն՝ միայն բացասաբար։ Իրականում ընկալումը շատ ավելի կարևոր է, քան իրականությունը։ Բայց այս բացասական միտումը սկսվեց սեպտեմբերի 3-ին։ Պետք է նշել, որ Ուկրաինայի խնդրին հայաստանյան վերաբերմունքը ցուցադրություն էր, որ Արևմուտքի կողմից ՀՀ –ի հանդեպ վստահության և անկեղծության պակաս կա։ Նույնիսկ Մոլդովան, Բելառուսը և Ուզբեկստանն ավելի ուժեղ դիրքերում հանդես եկան Ուկրաինայի ճգնաժամի առումով, քան Հայաստանը։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ նախագահ Պուտինը սահմաններ և սահմանափակումներ չի ճանաչում, պետք է ակնկալել, որ ՀՀ վրա նույնպես կանդրադառնա այն բացասական վերաբերմունքը, որը կա ՌԴ նկատմամբ։ Այլ կերպ ասած՝ՀՀ-ն կանգնած է այն վտանգի առաջ, որ կհայտնվի պատմության սխալ կողմում եւ կհայտնվի Պուտինի կողմից ստեղծվող այս նոր երկաթե վարագույրի ետևում։

– Վերջերս, մասնավորապես Ղրիմի անեքսիայից հետո, ավելի ու ավելի շատ են խոսում այն մասին, որ ՌԴ-ն հավակնություններ ունի ԼՂ հանդեպ։ Այս մասին խոսել են նույնիսկ ռուսները։ Հետաքրքրական էր այն, որ ժիրայր Լիպարիտյանն էր խոսել ԼՂ հակամարտության մասին՝ կենտրոնում դնելով Լաչինն ու հղում կատարելով Լաչինի միջազգայնացման փաստաթղթերին՝ հավելելով, որ Լաչինն օգտագործելու են ռուսները՝ այդպիսով վերահսկողություն սահմանելով նաև ԼՂ նկատմամբ։ Դուք տեղյա՞կ եք, որ կա Լաչինի միջազգայնացման փաստաթուղթ, և ըստ Ձեզ՝ այս մասին սցենարներն իրատեսակա՞ն են արդյոք։

– Բարեբախտաբար, 1990-ական թվականներն արդեն իսկ արդիական չեն։ Պարոն Լիպարիտյանը շատ լավ պատմաբան է, բայց դա արդեն պատմություն Է։ Ներկայիս իրավիճակում հիմնական վտանգն ու սպառնալիքն այն Է, որ ՌԴ-ն կարող Է նոր քաղաքականություն որդեգրել՝ ԼՂ առումով նոր լծակներ ձեռք բերելու համար։ Չմոռանանք, որ ՌԴ-ն է առաջին զենք մատակարարող երկիրը ինչպես ՀՀ-ն, այնպես էլ Ադրբեջանին։ Միաժամանակ պետք է նշել, որ հայերը հաղթեցին ղարաբաղյան պատերազմում ոչ թե Ռուսաստանի շնորհիվ, այլ ի հեճուկս Ռուսաստանի։ Եվ բոլոր սառեցված հակամարտություններից միայն ԼՂ խնդիրն է այն հստակ ցուցիչը, որ ինչպես Խորհրդային Միությունը, այնպես էլ Ռուսաստանը Հայաստանի կողմից չեն հանդես գալիս։ Սակայն առաջին փորձությունը կլինի Մինսկի խմբի ներսում՝ այն առումով, թե Ռուսաստանը ինչ աստիճանով կհամագործակցի Մինսկի խմբի այլ ներկայացուցիչների հետ։ Երկրորդ հարցն այն է, թե ինչ է նպատակաուղղված անել Ռուսաստանը, երբ Հայաստանը միանա ՄՄ-ին, և ինչպիսի քաղաքականություն նա կորդեգրի ԼՂ առումով։

– Պարոն Կիրակոսյան, Ջեյմս Ուորլի քը դեռռևս Հաագայից առաջ իր թվիթերյան էջում գրել էր, որ Հաագայում նախատեսվում է Սերժ Սարգսյան– Ալիև հանդիպում։ Սակայն այն չկայացավ, այնուհետ և Ռւորլիքը գրեց, որ նախագահները զրուցել են։ Այստեղ Դուք տեսնո՞ւմ եք ՌԴ դերակատարությունը, քանի որ նախորդ ամիսներին մենք տեսնում էինք ԱՄՆ ակտիվ դերակատարությունը բանակցություններում, սակայն Ղրիմից հետո նախատեսվող բանակցայրն փուլն, ըստ էության, այլ հունով է գնում։

– Սա հաստատումն է այն բանի, թե որքան է վատթարացել դիվանագիտությունը։ Երբ միջնորդները լավատեսորեն են տրամադրվում՝ ելնելով միայն այն հանգամանքից, որ նախագահներն իրար բարևում են Հաագայում, ցույց է տալիս, թե սպասելիքները որքան են ընկել։ Նաև նշանակալի է այն փաստը, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերջերս հանդիպեցին Մոսկվայում։ Սա կարող է նշանավորվել ռուսական ակտիվության և առաջնորդության վերականգնումը, ինչպես, օրինակ, 2008թ. Մեդվեդևի իշխանության տարիներին էր։ Խնդիրը միայն Ռուսաստանը չէ։ Խնդիրը նաև Ադրբեջանում քաղաքական կամքի բացակայությունն է, երբ յուրաքանչյուր դիվանագիտական հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը որոշում է կայացնում հարձակվել ԼՂ-ի կամ ՀՀ Տավուշի մարզի վրա։ Եվ պետք է լինի գին, որն Ադրբեջանը պետք է վճարի նման վատ վերաբերմունքի համար։ Ոչ արդյունավետ է և ոչ էլ արդարացի մեղադրել 2 կողմերին, երբ ընդամենը մեկ կողմն է հարձակվում։

– Դուք, միջազգայնագետները ևս պնդում են, որ ԵԱՀԿ ՄԽ-ն այլևս արդյունավետ չէ, որ միջնորդները չեն ծառայում իրենց առաքելությանը : Հավանակա՞ն է արդյոք, որ ՌԴ-ն, դուրս գալով այդ ձևաչափից, լրիվ իր ձեռքը վերցնի և փորձի կամայականորեն լուծել ԼՂ հակամարտությունը։

– Մի կողմից՝ պետք է նշել, որ ՄԽ-ն միակ դիվանագիտական հարթակն է, որը գոյություն ունի այժմ։ Լավ կլինի, որ ՌԴ-ն մնա գործընթացում, ավելի վտանգավոր կլինի, եթե նա դուրս գա դրանից։ Բայց եթե նույնիսկ ՄԽ հաջորդ համանախագահը լինի Հիսուս Քրիստոսը, ես չեմ կարծում, որ այնտեղ առաջընթաց կլինի, որովհետև իրական խնդիրը պետք է լուծվի կոնֆլիկտի բոլոր կողմերի մասնակցությամբ։ Միջնորդները կարող են օգնել միայն այն դեպքում, եթե հակամարտության կողմերը ցանկանում են այդ հակամարտությունը լուծել։ Իսկ Ադրբեջանի դիվանագիտական ռազմավարությունը ոչ դիվանագիտական է, ոչ ռազմավարական։ Այն մաքսիմալիստական է։ Նրանք ուզում են ամեն ինչ և դեռ ավելին։ Ինչպե՞ս կարելի է բանակցել նման գործընկերով հետ։ Իրականում ՀՀ-ն չունի խաղաղության գործընկեր։

– Դուք ավելի արդյունավետ եք համարում ուղի՞ղ բանակցությունները, այսինքն Ալիև-Սարգսյան՝ առանց միջնորդների, թեև խոսում եք նաև Ադրբեջանում քաղաքական կամքի բացակայության մասին։

– Ես կարծում եմ, որ ՀՀ-ն ավելի ուժեղ դիրքերում է, քան Ադրբեջանը, և այս առումով ՄԽ-Ն հարմարավետ բեմահարթակ է և բավականին արդյունավետ է այն առումով, որ բացահայտում է և լույս սփռում խնդիրների վրա, որոնք կան բանակցային գործընթացում։ Այլ կերպ ասած՝ շատ ավելի մեծ ճնշում կա Ադրբեջանի վրա, քան ՀՀ-ի, և ճիշտ դրդապատճառով։

– Այսինքն՝ ըստ Ձեզ՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան կկարողանամ պահպանել այդ հարթակը։

– Մինսկի խումբը ավտոպիլոտի վրա դրված ինքնաթիռ է։ Երկար տարիներ քաղաքական ոչ մի ներդրում չի արվել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից։ Եվ մենք չպետք է ակնկալենք որևէ ներդրում, քանի որ 2 կողմերն էլ բավականին հեռու են միմյանցից։ Իրականում վերջին անգամ, որ ԱՄՆ-ն ակտիվորեն ներգրավված էր խաղաղության գործընթացին, եղել է 2001թ.։

– Ակնհայտ է, որ Արեւմուտքը փորձում է սահմանափակ և ՌԴ ագրեսիան՝ դիտարկելով Եվրոպա առաքվող ՌԴ էներգակիրներին այլընտրանտրանքային պաշարներ, սակայն ակնհայտ է նաև, որ Գերմանիան պատրաստակամ չէ այս հարցում, որը ետ է պահում Եվրոպային ՌԴ դեմ լուրջ քայլերի գնալուց կամ գոնե զսպելուց։ Տարածաշրջանում ՌԴ հավակնությունները որքա՞ն հեռուն կարող են հասնել Արևմուտքի այս անդեմության պայմաններում։

– Շատ դեպքերում սա մի հարց է. որին նույնիսկ ՌԴ նախագահը չունի հստակ պատասխան։ Եթե մենք նայում ենք ՌԴ ռագմավարությանը Ուկրաինայի կամ Ղրիմի հարցում, դա ավելի շատ իմպրովիզացիայի և միանգամից որոշում կայացնելու արդյունք է։ Դա ինձ հիշեցնում է ՀՀ 4 ընդդիմադիր կուսակցությունների կայացրած որոշումը՝ 3 օր ունենալ ընդդիմության հանրահավաք, որովհետև 2 դեպքն էլ ունեն 3 նմանություն։ Առաջինը թատրոնն է, ցուցադրությունը, երկրորդն այն է, որ 2 դեպքում էլ այդ գործելաոճը որդեգրվեց թուլության եւ հուսալքության դիրքերից, Եւ Երրորդն այն է, որ ինչպես պուտինյան Ռուսաստանը, այնպես էլ Հ֊այաստանի 4 ընդդիմադիր կուսակցությունները փորձում են ետ գնալ և պատմության մեջ որևէ բան անել, սակայն դա չի աշխատում։ Այլ կերպ ասած՝ նրանք փորձում են վերակենդանացնել մահացածներին և վերստեղծել անցյալը։ Նրանցից ոչ մեկը ապագայի առումով արդիական և արդյունավետ չէ։

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս