Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն կարող է հավելյալ զորքեր տեղակայել Բալթյան երկրներում

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը չի բացառել, որ ՆԱՏՕ-ն կարող է հավելյալ զորքեր տեղակայել Բալթյան երկրներում՝ կապված Ուկրաինայի ու Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակի հետ.

«Ներկայումս մենք դիտարկում ենք բոլոր հնարավոր միջոցները՝ ընդլայնելու համար հավաքական պաշտպանությունը՝ ներառյալ պաշտպանական ոլորտում մեր պլանների զարգացումը, զորավարժությունների անցկացումը և զորքերի տեղակայումը:

Մենք արդեն իսկ ձեռնարկել ենք որոշակի քայլեր՝ ուժեղացնելով Բալթյան երեք երկրներում օդային դիտարկումը, տեղակայել են AWACS ինքնաթիռներ՝ բարելավելու համար Լեհաստանում ու Ռումինիայում դիտարկումը, ուժեղացրել ենք Սև ծովի տարածաշրջանում մեր ներկայությունը:

Մենք չենք տատանվի այն դեպքում, եթե անհրաժեշտ լինի ձեռնարկել հետագա քայլեր՝ արդյունավետ զսպման ու պաշտպանության համար: Ամեն ինչ կախված կլինի իրավիճակի զարգացումից: Իրավիճակի կարգավորման լավագույն ուղին քաղաքական ու դիվանագիտական երկխոսությունն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930