ՆԱՏՕ-ն պլանավորել է ուժեղացնել Հայաստանի, Ադրբեջանի ու Մոլդովայի հետ իր համագործակցությունը. մամուլ

Russia Today հեռուստաալիքի փոխանցմամբ՝ գերմանական Spiegel Online պարբերականի տրամադրության տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որում նշված է, որ ՆԱՏՕ-ն պլանավորել է զարգացնել Հայաստանի, Ադրբեջանի ու Մոլդովայի հետ իր համագործակցությունը:

Փաստաթղթում ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ն պետք է պահպանի տվյալ տարածաշրջանում իր գործընկերներին: Կարճաժամկետ նպատակն Արևելյան Եվրոպայում կայունությանը նպաստելն է՝ հաշվի առնելով ներկայիս համատեքստը: Բացի այդ, դիտարկվելու են ՆԱՏՕ-ի անդամ երկրների բանակների հետ այդ երկրների բանակների համատեղելիության մակարդակի բարձրացման հնարավորությունները:

Դրա տակ պետք է հասկանալ համատեղ զորավարժությունների անցկացում և զինծառայողների որակների բարձրացում: Երեք երկրներից յուրաքանչյուրի համար նախատեսված է միջոցառումների անհատական համալիր:

Օրինակ, Մոլդովայից ՆԱՏՕ է ուղարկվելու կապի գծով սպա, Ադրբեջանի հետ ուժեղացվելու է համագործակցությունն էներգետիկ ու կիբերանվտանգության ոլորտներում, Հայաստանում ՆԱՏՕ-ն առաջնահերթ է համարում երկրի զինված ուժերի անձնակազմի որակների բարձրացումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930