Վլադիմիր Պոզներն այսօր դարձավ 80 տարեկան
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գրող և լրագրող Վլադիմիր Պոզներն այսօր դարձավ 80 տարեկան: Պոզներն իր 80-ամյակը նշելու է Փարիզում, ուր և նա ծնվել է: Պոզները հայտարարել է, որ ապագայի հետ կապված մեծ պլաններ ունի.
«Ներկայումս Անգլիայում ընթանում են փաստագրական նոր ֆիլմի նկարահանման աշխատանքները: Մինչև հունիսի վերջ կավարտվեն այդ աշխատանքները, և ֆիլմն էկրաններին կհայտնվի աշնանը»: Պոզները հավելել է, որ պլանավորում է գիրք գրել այդ երկրի մասին: Պոզներն ընդգծել է, որ ունի մի շարք այլ պլաններ ևս, սակայն որոնց մասին այժմ բարձրաձայնելը համարում է վաղաժամ: