ԵԱՀԿ-ի տարածաշրջանում ամենաբարդ մարտահրավերներից մեկը ԼՂ-ի խնդիրն է. զեկույց

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է նախորդ տարի ԵԱՀԿ-ի գործունեության տարեկան զեկույցը, որում անդրադարձ է կատարված նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Նշված է, որ ԵԱՀԿ-ի տարածաշրջանում ամենաբարդ մարտահրավերներից մեկը հանդիսանում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

Զեկույցում հիշեցվում է 1990-ական թվականների սկզբներին ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծման ու նրա իրականացրած գործունեության մասին: Ընդգծվում է, որ չնայած հակամարտությունից անցել է 20 տարի, սակայն դեռ չի հաջողվել հասնել դրա քաղաքական համապարփակ կարգավորմանը: Հաշվետվության մեջ նշված է, որ չնայած 1994 թվականին կնքված հրադադարին, այն գործնականում խախտում են ամեն օր:

2013 թվականին դրա հետևանքով վիրավորվել է 5 քաղաքացիական անձ և 32 զինծառայող, սպանվել է 14 զինծառայող: Այդ ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և նրա խումբը 16 անգամ գտնվել է զորքերի շփման գծում և 9 անգամ՝ սահմանին:

Տեսանյութեր

Լրահոս