Բաժիններ՝

Անգելա Մերկելն անսովոր նվեր է հանձնել Սի Ծինփինին

Epochtimes.ru-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անսովոր նվեր է հանձնել երկիր այցելած Չինաստանի նախագահ Սի Ծինփինին: Մերկելը նրան նվիրել է Չինաստանի հին քարտեզը: Խոսքը գնում է 1735 թվականին Գերմանիայում կազմված «Չինաստանի առաջին ճշգրիտ քարտեզի» մասին:

Այդ նվերը տառացիորեն «պայթեցրել» է չինացի բլոգների ոլորտը, քարտեզի լուսանկարն ակնթարթորեն տարածվել է չինացի բլոգերների շրջանում՝ առաջացնելով հայրենասիրական զգացումներ: Մերկելը Ծինփինին այդ նվերը հանձնել է մարտի 28-ին:

Բանն այն է, որ այդ քարտեզում պատկերված շատ տարածքներ այժմ չեն պատկանում Չինաստանին, դրանց մեծ մասը պատկանում է Ռուսաստանին: 1735 թվականին Չինաստանում իշխել է մանջուրական Ցին դինաստիան: Այն ժամանակ չինական կայսրության կազմում են գտնվել մասնավորապես Հեռավոր Արևելքը, Տիվան, Սիբիրը և Հարավ-չինական ծովը՝ բոլոր կղզիներով:

86969

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս