
Ուկրաինայում վերջին բախումների հետևանքով տուժածների քանակը հասել է 1635 մարդու

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտնել է Կիևի կենտրոնում գրանցված վերջին բախումների հետևանքով 1635 տուժածի և 103 զոհի մասին: Նախարարությունը մանրամասնել է, որ խոսքը գնում է փետրվարի 18-ի ժամը 10.20-ից մինչև ապրիլի 1-ի ժամը 06.00-ն ընկած ժամանակահատվածի մասին:
1635 տուժածից հոսպիտալացվել է 1083-ը: Ներկա դրությամբ Կիևի բուժհիմնարկներում շարունակում է գտնվել 135 մարդ: Վերջին օրերին բուժօգնության է դիմել 27 մարդ, որոնցից 21-ին հոսպիտալացրել են: Օպերատիվ տվյալների համաձայն, 2013 թվականի նոյեմբերի 30-ից հետո գրանցված բախումների հետևանքով Ուկրաինայի տարածքում զոհվել է 103 մարդ: