Վրաստանում ակնկալում են, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովում կընդունվեն օգտակար որոշումներ

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին ակնկալում է, որ սեպտեմբերին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում օգտակար և բարենպաստ որոշումներ կընդունվեն Վրաստանի վերաբերյալ: Նա հավելել է, որ իրենք համապատասխան աշխատանքներ են տանում տվյալ ուղղությամբ:

Ուսուպաշվիլին հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ չի ակնկալում, թե սեպտեմբերյան գագաթաժողովի ժամանակ կամ էլ մոտակա ամիսներին Ուկրաինան ու Վրաստանը կներառվեն ՆԱՏՕ-ի կազմում: Չնայած դրան՝ Ուսուպաշվիլին հայտարարել է, որ իրենք աշխատանքներ են տանում ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրումն արագացնելու ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930