
Ղրիմում դեռ շարունակում է գտնվել ուկրաինական 79 նավ. Չիրկով

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Չիրկովը հայտարարել է, որ ներկայումս Ղրիմի տարածքում, այդ թվում նաև Սևաստոպոլում շարունակում է գտնվել ուկրաինական նավատորմի 79 նավ:
Չիրկովը մանրամասնել է, որ այդ նավերից 25-ը ռազմանավեր ու ապահովման նավեր են: Նրա խոսքերով՝ ներկայումս նախապատրաստություն է տարվում այդ նավերն ուկրաինական կողմին հանձնելու համար, ինչը և տեղի կունենա համապատասխան գրաֆիկները կազմելուց հետո: