Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի դռները բաց են եվրոպական յուրաքանչյուր երկրի համար. Ջոն Քերի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է իր կազմում ներառել եվրոպական յուրաքանչյուր երկրի.

«ԱՄՆ-ը միանում է իր դաշնակիցներին՝ հաստատելով, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են եվրոպական ցանկացած երկրի համար, որը կարող է ստանձնել պարտավորություններ ու անդամակցելու պարտականություններ, ինչպես նաև ներդրում ունենալ եվրաատլանտյան տարածաշրջանի անվտանգության մեջ»:

Ջոն Քերին չի նշել կոնկրետ երկրների անուններ: Քերիի հայտարարությունը նվիրված է եղել ՆԱՏՕ-ի ընդլայնման հաջորդական փուլերի տարեդարձին: Քերիի խոսքերով՝ ՆԱՏՕ-ն Եվրոպայում տարածել է ժողովրդավարություն, բարգավաճում ու կայունություն:

1999 թվականի մարտին ՆԱՏՕ-ին անդամակցել են Հունգարիան, Լեհաստանն ու Չեխիան, 2004 թվականի մարտին՝ Բուլղարիան, Էստոնիան, Լիտվան, Ռումինիան, Սլովակիան ու Սլովենիան, իսկ 2009 թվականի ապրիլի 1-ին՝ Ալբանիան ու Խորվաթիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս