Բաժիններ՝

Ռուսաստանը մինչև 100 միլիարդ ռուբլի է ծախսելու Ղրիմում էլեկտրակայանների կառուցման վրա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրիմում 1320 մեգավատտ ընդհանուր հզորությամբ էլեկտրակայանների կառուցումը նախնական տվյալներով արժենալու է 90-100 միլիարդ ռուբլի, իսկ գազամուղի կառուցումը՝ 5-6 միլիարդ ռուբլի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

Նա մանրամասնել է, որ իրենք պլանավորել են Ղրիմում կառուցել 3 էլեկտրակայան, որոնք ունենալու են երկուական բլոկ՝ 220-ական մեգավատտ հզորությամբ, որով և այդ կայանների ընդհանուր հզորությունը կկազմի 1320 մեգավատտ: Նովակը հավելել է, որ իրենք պլանավորել են Կրասնոդարի երկրամասից Սև ծովի հատակով գազամուղ անցկացնել դեպի Ղրիմ, որը կհանդիսանա «Հարավային հոսք» գազատարի ճյուղերից մեկը:

Նովակի խոսքերով՝ գազամուղի հզորությունը կազմելու է տարեկան 1.5-2 միլիարդ խորանարդ մետր, այն անցնելու է Սև ծովի ափի երկայնքով: Պլանավորված է նաև Թամանի թերակղզուց Կերչի նեղուցով դեպի Ղրիմ անցկացնել նոր էլեկտրահաղորդագիծ: Դա չի լինի ստորջրյա, քանի որ համընկնելու է Կերչի նեղուցի վրա կամրջի շահագործմանը, ինչը պետք է տեղի ունենա 2018 թվականի կեսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս