Բաժիններ՝

Ալիևը շնորհավորել է Էրդողանին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ:

Հեռախոսազրույցի ժամանակ Ալիևն Էրդողանին շնորհավորել է Թուրքիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում նրա գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

Էրդողանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ շնորհավորանքի ու ուշադրության համար: Էրդողանն ու Ալիևը գոհունակություն են հայտնել բոլոր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930